Թրիլեր Լոնդոնում. Ման. Յունայթեդը 11-մետրանոցներով հաղթեց Քովենթրիին` դուրս գալով Անգլիայի գավաթի եզրափակիչ 🎥

Թրիլեր Լոնդոնում. Ման. Յունայթեդը 11-մետրանոցներով հաղթեց Քովենթրիին` դուրս գալով Անգլիայի գավաթի եզրափակիչ 🎥

21/04/2024 - 22:36

Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Քովենթրի Սիթիի» դեմ։

Հանդիպման ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին հաղթում էին 3:0 հաշվով, սակայն «Քովենթրիի» ֆուտբոլիստները կարողացան հետ բերել կորցրածն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածներ, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները և հաղթեցին 4:3 հաշվով։

Հանդիպման ընթացքում Էրիկ Տեն Հագի թիմի գոլերը խփեցին Սքոթ Մաքթոմինայը, Հարի Մագուայերն ու Բրունու Ֆերնանդեշը։

«Քովենթրիից» աչքի ընկան Էլիս Սիմսը, Կալում Օ’Հերն ու Հաջի Րայթը։

Այսպիսով, երկրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023