Թրիլեր Էր Ռիյադում! Միլանը ֆանտաստիկ comeback արեց Ինտերի դեմ խաղում` դառնալով Իտալիայի Սուպերգավաթակիր 🎥
Իտալիայի Սուպերգավաթի խաղում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։
Թրիլերային խաղում «ռոսոներիները» ֆանտաստիկ comeback արեցին և 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեցին։
«Ներաձուրիները» Լաուտարո Մարտինեսի ու Մեհդի Թարեմիի խփած գոլերի շնորհիվ մինչև 52-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Սերժիու Կոնսեյսաուի սաները կարողացան կամային որակներ գտնել ու բեկել հանդիպման ընթացքը։
Նախ 52-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով առաջին պատասխան գոլը խփեց Թեո Էրնանդեսը, ապա 80-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Քրիստիան Պուլիշիչը, իսկ հաղթական գնդակը 90+3-րդ րոպեին մրցակցի դարպասն ուղարկեց Թեմի Աբրահամը։
Այսպիսով, «Միլանը» հերոսական հաղթանակ տարավ և պատմության մեջ 8-րդ անգավ դարձավ Իտալիայի Սուպերգավաթակիր։
Նշենք, որ «Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 35-ամյա ֆուտբոլիստը փոխարինվեց 65-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Թեմի-Աբրահամ, Թեո-Էրնանդես, Ինտեր, Իտալիայի Սուպեր գավաթ, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Մեհդի Թարեմի, Միլան, Սերժիո Կոնսեյսաու, Քրիստիան Պուլիշիչ