Թրիլեր «Էնֆիլդում». Լիվերպուլը 10 ֆուտբոլիստներով ոչ-ոքի կորզեց Ֆուլհեմից 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Հանդիպումն անաչփ անհաջող մեկնարկեց մերսիսայդյան ակումբի համար։ «Հովեկները» 11-րդ րոպեին Անդրեաս Պերեյրայի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, իսկ 17-րդ րոպեին տանտերերն Էնդրյու Ռոբերտսոնի վերջին հույսի խախտման պատճառով մնաց 10 ֆուտբոլիստներով։
Արնե Սլոթի գլխավորած թիմը 47-րդ րոպեին Կոդի Գակպոյի գոլի շնորհիվ խփեղ պատասխան գոլը, սակայն քանակական առավելություն ունեցող հյուրերը 76-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ Ռոդրիգո Մունիսը։
Թվում էր, թե Մարկո Սիլվայի գլխավորած թիմն այլևս բաց չի թողնի հաղթանակը, սակայն տանտերերը 86-րդ րոպեին ոչ-ոքի կորզեցին. գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկավ Դիոգու Ժոտան։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով. «Լիվերպուլը» 36 միավորով շարունակում է առաջին տեղը զբաղեցնել, «Ֆուլհեմը» 9-րդն է և ունի 24 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Լիվերպուլ