Թրիլեր Դորտմունդում. Բորուսիան ֆանտաստիկ comeback արեց Բոխումի դեմ խաղում 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդուբա Պարկ» մարզադաշտում մրցեց «Բոխումի» դեմ։
Հյուրերը հանդիպման մեկնարկում շոկի ենթարկեցին դորտմունդյան ակումբին և արդեն 21-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Աչքի էին ընկել Մատուշ Բերոն ու Դանի դե Վիտը։
Այդուհանդերձ, «Բորուսիան» իր մեջ ուժ գտավ և հետագայում ֆանտաստիկ comeback արեց` հաղթելով 4:2 հաշվով։
Նուրի Շահինի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Սերու Գիրասին, մեկական գոլ խփեցին Էմրե Ջանն ու Ֆելիքս Նմեչան։
Դորտմուբդյան ակումբը վաստակեց 10 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ։ «Բոխումը» 1 միավորով նախավերջինն է` 17-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բոխում, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էմրե Ջան, Նուրի Շահին, Սերխու Գիրասի, Ֆելիքս Նմեչա