Թրիլեր Դորտմունդում. Բորուսիան գոլառատ խաղում հաղթեց Ատլետիկոյին` դուրս գալով ՉԼ կիսաեզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան հանդիպումն անցավ թրիլերային պայքարում, որն ավարտվեց «Բորուսիայի»` 4:2 հաշվով հաղթանակով։
Էդին Թերզիչի թիմից գոլերը խփեցին Յուլիան Բրանդտը, Յեն Մատսենը, Նիկաս Ֆուլրուգն ու Մարսել Զաբթիցերը։ «Ատլետիկոյի» կազմից աչքի ընկավ Անխել Կոռեան, իսկ Մաթս Հումելսը գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, «Բորուսիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:4 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Բորուսիա-Դորտմունդ, Էդին Թերզիչ, Մարսել Զաբիթցեր, Նիկոլաս Ֆուլկրուգ, Չեմպիոնների-լիգա