Թրիլեր «Ամեքսում». Բրայթոնը 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ման. Յունայթեդից🎥

Թրիլեր «Ամեքսում». Բրայթոնը 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ման. Յունայթեդից🎥

24/08/2024 - 18:08

Անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի երկրորդ տուրի մեկնարկային խաղում «Բրայոոնը» «Ամեքս» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հանդիպումը թրիլերային ընթացք ու ավարտ ունեցավ. «ճայերը» 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց «կարմիր սատանաներից»։

Հաշիվը 32-րդ րոպեին բացեց Դանի Վելբեքը, իսկ «Յունայթեդից» 60-րդ րոպեին աչքի ընկավ Ամադ Դիալոն։

70-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ արդեն Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմը, սակայն Ալեխանդրո Գարնաչոյի խփած գոլը չեղարկվեց, քանի որ նախքան գնդակը կհատեր դարպասային գիծը, այն դիպել էր խաղից դուրս իրավիճակում գտնվող Ջոշուա Զիրկզեին։

Խաղավերջում տանտերերը կարողացան հաղթանակ կորզել. գոլի հեղինակ դարձավ Ժոաո Պեդրոն։

Այսպիսով, «Բրայթոնը» վաստակեց 6 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023