Թրիլերային առաջին խաղակեսից հետո «Բարսան» ու «Ռեալը» ոչ-ոքի են գրանցում 🎥
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» մրցում է Մադրիդի «Ռեալի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո կողմերը ոչ-ոքին են գրանցում. լուսատախտակին վառվում է 2:2 հաշիվը։
Կատալոնական ակումբից 36-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆինիան, որին 45+2-ին պատասխանեց Վինիսիուսը։
45+4-րդ րոպեին` Ռոբերտ Լևանդովսկիի գոլից հետո, «Բարսան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց 45+6-ին Գոնսալո Գարսիան երկրորդ անգամ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml