Թրիլեր «Էնֆիլդում». «Ման. Սիթին» տպավորիչ comeback արեց «Լիվերպուլի» դեմ խաղում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։
Մերսիսայդյան գրանդից 74-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆենոմենալ հարվածով հաշիվը բացեց Դոմինիկ Սոբոսլայը։
«Քաղաքաբնակների» պատասխան գոլը 84-րդ րոպեին խփեց Բեռնարդու Սիլվան` եզրափակելով թիմային գեղեցիկ գրոհը։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գնդակը 90+3-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Էրլինգ Հոլանդը։
Նշենք, որ 90+13-րդ րոպեին Սոբոսլայը վերջին հույսի խախտման համար հեռացվեց դաշտից։
«Սիթին» 50 միավորով երկրորդ տեղում է։ «Լիվերպուլը» 39 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml