Թուրքիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը
Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում Էքսիշեհիր քաղաքում հյուրընկալվելիս կմրցի Թուրքիայի դեմ։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա)
Եզրային մրցավարներ – Չիրո Կարբոնե, Ալեսանդրո Ջալատինի (երկուսն էլ` Իտալիա)
Չորրորդ մրցավար – Անտոնիո Ռապուանո (Իտալիա)
Նշենք, որ մրցավարների տեսուչ է նշանակվել Յենս Լարսենը (Դանիա), իսկ ՈՒԵՖԱ-ի պատվիրակ` Էդուարդ Դերվիշայը (Իսպանիա)։
Հավելենք, որ Թուրքիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիելե Օրսատո, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Թուրքիայի հավաքական, Հայաստանի-հավաքական