Թուրքիան 24 տարի անց նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր 🎥
Թուրքիան 24 տարի անց նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր 🎥
01/04/2026 - 01:08

Թուրքիայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։

Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմն եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Պրիշտինայի «Ֆադիկ Վոլրի» ստադիոնում 53-րդ րոպեին Քերեմ Ակթյուրքօղլուի խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց Կոսովոյի հավաքականին։

Թուրքերը 24 տարի անց և պատմության մեջ միայն 3-րդ անգամ նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիր։ Նրանք վերջին անգամ Մունդիալին մասնակցել են 2002 թվականին` դառնալով բրոնզե մեդալակիր։

Թուրքիայի հավաքականն ԱԱ-2026-ում կլինի D խմբում և կմրցի ԱՄՆ-ի, Պարագվայի ու Ավստրալիայի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026