Թուրքիան հաղթեց Ռումինիային ու կպայքարի ԱԱ-2026-ի ուղեգրի համար 🎥
Թուրքիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Ստամբուլում 1:0 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին։
Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմի հաղթական գնդակը 53-րդ րոպեին խփեց «Բրայթոնի» պաշտպան Ֆերդի Կադիօղլուն` եզրափակելով Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի փոխանցումը։
Թուրքիայի հավաքականը դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ ու Մունդիալի ուղեգիրը կվիճարկի Սլովակիայի կամ Կոսովոյի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml