Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շյոնել Գյունեշը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Գյունեշի` հավաքականի վերջին խաղն եղավ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակում Հոլանդիայի հավաքականի դեմ կայացած հանդիպումը, որի շրջանակում թուրքերը պարտվեցին 1:6 հաշվով։
Հավելենք, որ 69-ամյա մասնագետը Թուրքիայի հավաքականը գլխավորում էր 2019 թ. մարտից։
Մինչ այդ էլ նա 2000-04 թթ. նույնպես մարզել է Թուրքիան։ Այդ ժամանակ նրա գլխավորությամբ թուրքերը 2002 թ. աշխարհի առաջնության ժամանակ դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թուրքիայի հավաքական, Շյոնել Գյունեշ