Թոնի Կրոս. Իսպանիայում մի շաբաթ կարելի է լինել հերոս, իսկ հաջորդ շաբաթ՝ լրիվ հիմար
«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկնաբանել է իր վերաբերմունը քննադատության նկատմամբ:
«Երբեմն զգացողություն է առաջանում, որ շատ բան կախված է ֆուտբոլից:
Իսպանիայում քննադատության պրոբլեմն ավելի սուր է: Այստեղ մի շաբաթ կարելի է լինել հերոս, իսկ հաջորդ շաբաթ՝ լրիվ հիմար:
Ես ամեն ինչին նայում եմ ռելիստական տեսանկյունից: Ես չեմ գնում ծայրահեղությունների, դրա համար էլ ինձ մոտ ստացվեց հաջողության հասնել:»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն: