Տուխելը խոստովանել է, որ ՊՍԺ-ն համառորեն ցանկացել է ձեռք բերել Բրունոյին

Տուխելը խոստովանել է, որ ՊՍԺ-ն համառորեն ցանկացել է ձեռք բերել Բրունոյին

28/02/2021 - 10:30

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը , ով մինչ այդ գլխավորում էր ՊՍԺ-ն, խոստովանել է , որ մեկ տարի առաջ փարիզյան ակումբը «Սպորտինգից» ցանկացել է ձեռք բերել հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի տրանսֆերային իրավունքները, սակայն, այնուամենայնիվ, պորտուգալացին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Այդ ժամանակ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Անտերու Էնրիկեն շատ լավ հարաբերություններ ուներ Բրունոյի հետ։ Մենք համառորեն պայքարում էինք նրա տրանսֆերը գնելու համար։

Բրունոն ներկա պահին աշխարհի լավագույն հարձակվողոկան ոճի կիսապաշտպաններից է, ով կարող է վճռորոշ դերակատարում ունենալ խաղի ելքի հարցում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ Բրունո Ֆերնանդեշը 2020 թվականի հունվարին 55 մլն եվրոյի դիմաց «Սպորտինգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈւ-ի կազմում բոլոր հանդիպումների հաշվարկով Բրունու Ֆերնանդեշը հնարավոր 37 հանդիպումներից մասնակցել է 36-ին՝ խփելով 21 գոլ և կատարելով 13 արդյունավետ փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023