Մյուլեր. Քաղցած ենք և ցանկանում ենք հաղթել Բունդեսլիգան
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է վերջին խաղերում թիմի արդյունավետությունը:
Բունդեսլիգայի վերջին 9 խաղերում մյունխենցիները խփել են 34 գնդակ:
«Որովհետև մենք քաղցած ենք, մենք ուզում ենք հաղթել առաջնությունը: Հաղթելու համար պետք է գոլեր խփել:
Հիմա մենք վստահություն ունենք մեր ուժերի վրա, մեզ միավորներ են պետք: «Բորուսիան»՝ լուրջ հակառակորդ է: Մենք գիտենք ինչ անել և մենք քաղցած ենք:»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում լրագրող Արչի Ռինդ-Տուտը իր Twitter-ում: