Թոմաս Մյուլերը կնոջը մասնավոր ինքնաթիռ է նվիրել 📸

Թոմաս Մյուլերը կնոջը մասնավոր ինքնաթիռ է նվիրել 📸

14/11/2024 - 15:35

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կնոջը մասնավոր ինքնաթիռ է նվիրել։

Bunte-ն գրում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի կինը` Լիզա Մյուլերը, Ինգոլշտադտի ավիացիոն դպրոցում տարեսկզբին դասընթացի է մասնակցել` օդաչուի արտոնագիր ստանալու համար։ Գարնանը նա արդեն ավարտել էր վերապատրասման կուրսը Հյուսիսային ծովի Նորդերնի կղզում և այդ ժամանակից կանոնավոր թռչում է իքնանթիռով և ուղղաթիռով։

Ըստ աղբյուրի` Թոմաս Մյուլերն այդ ամենով պայմանավորված` որոշել է կնոջը նվիրել մասնավոր ինքնաթիռ։ Նա երկրորդական շուկայից 2,4 մլն եվրոյով ձեռք է բերել Pilatus PC-12/45 2004 մոդելի ինքնաթիռը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023