Թոմաս Մյուլերը գերազանցել է Զեպ Մայերի պատմական ռեկորդը 🎥
Գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 2:0 հաշվով հաղթել է «Ֆրայբուրգին»։
Մյունխենյան ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև Թոմաս Մյուլերը, որը փոխարինման մտնելուց հետո 78-րդ խփել է իր թիմի երկրորդ գոլը։
34-ամյա ֆուտբոլիստը «ռեկորդ մայսթերի» կազմում անցկացրել է 710-րդ հանդիպումը, շրջանցել ակումբի լեգենդար դարպասապահ Զեպ Մայերին ու այդ ցուցանիշով ռեկորդակիր դարձել «Բավարիայում»։
Մյուլերն այժմ «Բավարիայի» պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա 710 խաղում խփել է 245 գոլ, դարձել 269 գոլային փոխանցման հեղինակ։
Զեպ Մայերը «Բավարիայում» հանդես է եկել 1962-1980 թթ. և 709 խաղում 219 անգամ դարպասը պահել է անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Զեպ Մայեր, Թոմաս Մյուլլեր, Ռեկորդ