Թիկնիզյան. «Զգում եմ ինձ, ինչպես կեղտի վերջին կտորը»

Թիկնիզյան. «Զգում եմ ինձ, ինչպես կեղտի վերջին կտորը»

20/05/2025 - 00:53

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղից հետո (2:2) «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր ապագայի ու ներկայիս իրավիճակի մասին.

«Զգում եմ ինձ, ինչպես կեղտի վերջին կտորը։ Փոփոխություններ եմ  ցանկանում ամռանը։ Երախտապարտ եմ «Լոկոմոտիվին» և գլխավոր մարզչին, բայց այսօր նույնիսկ ռոտացիայի ֆուտբոլիստ չեմ։ Պատվով ընդունում եմ իրավիճակը և հասկանում եմ։

Մրցաշրջանից հետո առանձնազրույց կլինի, որը կխնդրեմ ակումբի ղեկավարությանը։ Կխնդրեմ, որ ինձ բաց թողնեն։ Ցավոք, չորս տարում ես ոչինչ չհաղթեցի։ Ծանր է ամբողջ տարի լռելը։ Ցավալի է, երբ ինչ-որ մեկի համար պատրաստ ես, նույնիսկ, կյանքդ տալ, բայց վերջում մերժված ես դառնում։

Վստահ եմ` շատերը ցանկանում են հարցնել Եվրոպա հավանական տեղափոխության մասին, բայց նման լուրեր կարդալն ինձ համար ծիծաղելի են, երբ խաղաժամանակ չես ստանում։ Ես ինձ կեղտի կտոր եմ զգում։ Պետք է աշխատել, բայց առանց խաղային պրակտիկայի մահացած ֆուտբոլիստ ես։ Որևէ վիրավորանք չկա, պետք է առաջ շարժվել»,- Թիկնիզյանի խոսքը մեջբերում է Sport Express-ը։

26-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» վերջին երեք խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ Մրցաշրջանի գարնանային հատվածում նա կորցրել է տեղն ակումբի մեկնարկային կազմում։

Թիկնիզյանը մոսկովյան ակումբ է տեղափոխվել 2021 թ. ամռանը, 122 խաղում խփել 16 գոլ, կատարել 17 ասիստ։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023