Թիկնիզյանն ու Սպերցյանը` տուրի խորհրդանշական հավաքականում 📸
Հայաստանկ ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը SofaScore-ի վարկածով ընդգրկվել են համապատասխանաբար Սերբիայի Սուպերլիգայի ու Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում։
Թիկնիզյանը պաշտոնական խաղերում նորամուտն է նշել «Ցրվենա Զվեզդայի» կազմում և առաջին տուրի «Յավոր Իվանիցայի» դեմ հանդիպմանը (4:0) վիճակագրական ընկերության կողմից ստացել է 7,5 գնահատականը։
Սերբիայի չեմպիոնի նորեկը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն էլ «Պարի ՆՆ»-ի դեմ առաջին տուրի խաղում էլ գոլ է խփել և ասիստ կատարել` օգնելով իր թիմին հաղթել 3:0 հաշվով։
Տպավորիչ խաղի համար Հայ ֆուտբոլիստը SofaScore-ից ստացել է 8,3 գնահատականը։
25-ամյա կիսապաշտպանը նաև «Чемпионат» կայքի կողմից է ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
