Թիկնիզյանի 90-րդ րոպեին հուժկու հարվածով խփած գոլը հաղթանակ պարգևեց Լոկոմոտիվին 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։
«Երկաթուղայինների» կազմից 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 90-րդ րոպեին հուժկու հարվածով գրավեց նախկին թիմի դարպասը, հաղթանակ պարգևեց իր թիմին և չտոնեց խփած գնդակը։
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» նախորդ գոլը խփել էր դեռ մարտի 14-ին և Ռուսաստանի գավաթի նախորդ խաղարկության 1/4 եզրափակիչում գրավել էր Կալինինգրադի «Բալթիկայի» դարպասը։
«Լոկոմոտիվը» ԲԿՄԱ-ին 1:0 հաշվով հաղթելուց հետո վաստակեց 12 միավոր և բարձրացավ 3-րդ տեղ։ «Բանակայինները» 7 միավորով 6-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am