Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է սկանդալային ու ընդհատված խաղում 🎥
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է սկանդալային ու ընդհատված խաղում 🎥
29/09/2025 - 00:31

Սերբիայի Սուպերլիգայի 10-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ռադնիչկի 1923»-ին։

Հյուրերից 21-րդ րոպեին հաշիվը բացել է Էստեր Սոկլերը։ «Ցրվենա Զվեզդան» 44-րդ րոպեին մնացել է 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել է Բրունո Դուարտեն։

58-րդ րոպեին տանտերերը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի օդային փոխանցումից հետո 11-մետրանոց է վաստակել, սակայն Միլսոնը չի կարողացել աչքի ընկնել նշանետից։

«Ցրվենա Զվեզդայի» երկրպագուներն այդ դրվագից հետո հյուրերի դարպասապահ Վլադիմիր Ստոյկովիչի ուղղությամբ սկսել են ճայթրուկներ ու այլ տարբեր իրեր նետել։

Հանդիպման գլխավոր մրցավար Ստեֆան Յեկնիչը ստիպված էր մոտ 15 րոպեով ընդհատել հանդիպումը` մրցող կողմերին ուղարկելով հանդերձարան։

Կրքերի հանդարտվելուց հետո հանդիպումը շարունակվել է, իսկ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմը comeback է արել` 2:1 հաշվով տանելով թրիլեյաին հաղթանակ։

Հաշիվը 90-րդ րոպեին Մարկո Առնաուտովիչի փոխանցումից հետո հավասարեցրել է Ստեֆան Լեկովիչը, իսկ «Ցրվենայի» հաղթական գոլը 90+6-ին խփել է Միրկո Իվանիչը։

Բելգրադը ներկայացնող ակումբը ներքին առաջնությունում հաղթել է անցկացրած բոլոր 8 խաղերում` 24 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Ռադնիչկի 1923»-ը 13 միավորով 7-րդն է։

Հավելենք, որ Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025