Թիկնիզյանի ասիստն ու «Ցրվենա Զվեզդայի» 9-րդ անընդմեջ հաղթանակը Սուպերլիգայում 🎥
Սերբիայի Սուպերլիգայի 28-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ռադնիչկի Նիշին»։
Տանտերերի երկրորդ գոլը խփել է Բրունո Դուարտեն` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ասիստը։
26-ամյա լատերալը Սերբիայի ընթացիկ առաջնությունում 3-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 9-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Սուպերլիգայում և 69 միավորով առաջին տեղում է։ «Ռադնիչկի Նիշը» 33 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրունո Դուարտե, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ռադնիչկի Նիշ, Սերբիայի Սուպերլիգա, Ցրվենա Զվեզդա