Թիկնիզյանը հաղթական գոլային փոխանցում է կատարել Լոկոտիվի կազմում 🎥

Թիկնիզյանը հաղթական գոլային փոխանցում է կատարել Լոկոտիվի կազմում 🎥

13/08/2024 - 22:30

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել է «Օրենբուրգին»։

«Երկաթուղայինների» կազմից 57-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 83-րդ րոպեին հաղթական գոլային փոխանցում է կատարել և օգնել է աչքի ընկնել 19-ամյա Վադիմ Ռակովին։

Հայ ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել։

«Լոկոմոտիվը» Ռուսաստանի գավաթի B խմբում վաստակել է 6 միավոր և առաջին տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023