Թիկնիզյանը կտեղափոխվի «Ցրվենա Զվեզդա». բոլոր մանրամասները

Թիկնիզյանը կտեղափոխվի «Ցրվենա Զվեզդա». բոլոր մանրամասները

03/06/2025 - 00:38

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում», հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։

Կողմերը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության են հասել։ Սերբական ակումբը Թիկնիզյանի տրանսֆերի համար կվճարի 1,7 միլիոն եվրո։ «Ցրվենա Զվեզդան» գումարը կվճարի երեք փուլով։

«Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո կվաստակի` Բելգրադը ներկայանցող ակումբի` եվրագավաթային ուղեգիր նվճարելու և Թիկնիզյանի հանդիպումներին մասնակցելու համար։

Բացի այդ, «երկաթուղայինները» հայ պաշտպանի տրանսֆերի հաջորդ վաճառքից ստացված եկամտից կունենա 10 տոկոս մասնաբաժին։

Թիկնիզյանը նոր ակումբի հետ պայմանագիր կկնքի, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նրա աշխատավարձը «Ցրվենա Զվեզդայում» կլինի տարեկան 700 հազար եվրո։

Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» համար բուժզննում կանցնի Հայաստանի հավաքականի` Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի հետ ընկերական հանդիպումներից հետո։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թ. օգոստոսին, 122 խաղում խփել 16 գոլ, կատարել 17 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023