Թիկնիզյանի ասիստն Առնաուտովիչին Սերբիայի գլխավոր դերբիում 🎥
Սերբիայի Սուպերլիգայի 24-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» երկրի գլխավոր դերբիում 3:0 հաշվով հաղթեց Բելգրադի «Պարտիզանին»։
Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփեց անվանի հարձակվող Մարկո Առնաուտովիչը, որին 56-րդ րոպեին ասիստ կատարեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
26-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Ցրվենա Զվեզդան» 57 միավորով ամրանդվեց առաջին տեղում։ «Պարտիզանը» 53 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դեյան Ստանկովիչ, Հայաստանի-հավաքական, Մարկո Արնաուտովիչ, Նաիր Տիկնիզյան, Պարտիզան-Բելգրադ, Սերբիայի Սուպերլիգա, Ցրվենա Զվեզդա