Թիերի Անրին` Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին
Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին.
«Կարծում եմ` թե՛ մեր, թե՛ CBS-ի (խմբ.` ամերիկյան հեռուսաընկերություն) համար հիանալի է. շատ խաղեր, շատ աշխատանք։ Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա կա մի հստակ «բայց»։ Որպես նախկին ֆուտբոլիստ` կարող եմ շեշտել, որ հանդիպումներն անչափ շատ են։
Մեծ հաշվով, որպես հեռուստանախագիծ` այն ինձ շատ է դուր գալիս, բայց, եթե խոսեմ նախկին ֆուտբոլիստի ու մարզչի անունից, այդքան հանդիպում անցկացնելը շատ բարդ է լինելու։ Անչափ դժվար է մրցաշրջանը նույն տեմպով հանդես գալ, վնասվածքներ շատ են լինելու։ Բարդ է մրցաշրջանից հետո մասնակցել Եվրոյին, այնուհետև վերադառնալ ակումբ, իսկ հետո կրկին միանալ հավաքականին։ Խաղերը շատ-շատ են ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով»,- մեջբերում է Daily Mail-ը։
Թիերի Անրին արդեն քանի տարի է, որպես ֆուտբոլային փորձագետ, աշխատում է CBS հեռուստաընկերությունում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում արդեն գործելու է նոր ձևաչափ։ Մրցաշարին, 32-ի փոխարեն, մասնակցելու է 36 ակումբ, որոնք ընդգրկված են լինելու մեկ ընդհանուր խմբում։ Ակումբներից յուրքանչյուրը լիգայի փուլում անցկացնելու են 8 հանդիպում։ Ակումբներն իրենց մրցակիցների դեմ մրցելու են միայն մեկ անգամ։ 1-8-րդ տեղերը գրավածները միանգամից դուրս են գալու 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերի ակումբները պայքարը շարունակելու են անցումային փուլում։ 1/8 եզրափակիչից սկսած` մրցաշարը շարունակվելու է բոլորիս հայտնի փլեյ-օֆֆ ձևաչափով։
Մրցաշարի վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ մի շարք գրանդ ակումբների խաղացանկին` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Թիերի Անրի, Չեմպիոնների-լիգա