Թրիլեր Լա լիգայում! «Խետաֆեն» ֆանտաստիկ comeback արեց «Ատլետիկոյի» դեմ խաղում 🎥

Թրիլեր Լա լիգայում! «Խետաֆեն» ֆանտաստիկ comeback արեց «Ատլետիկոյի» դեմ խաղում 🎥

09/03/2025 - 19:29

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում «Խետաֆեն» «Կոլիզեում Ալֆոնսո Պերես» ստադիոնում մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։

Հանդիպումը թրիլերային վերջաբան ու ավարտ ունեցավ. «Խետաֆեն» կարողացավ ֆանտաստիկ comeback անել և հաղթել 2:1 հաշվով։

Հաշիվը 75-րդ րոպեին բացեց «Ատետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը, որն աչքի ընկավ 11-մետրանոցից։

88-րդ մադրիդյան գրանդը մնաց 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խախտման համար դաշտից հեռացվեց Անխել Կոռեան։

Այդ դրվագում «Խետաֆեի» օգտին տուգանային հարված նշանակվեց, որի խաղարկումից հետո տանտերերը Մաուրո Արամբարիի ջանքերով հավասարեցրին հաշիվը։

Թվում էր, թե կողմերը, ամեն դեպքում, կբաժանվեն խաղաղությանբ, սակայն 90+2-րդ րոպեին Արամբարին ևս մեկ գնդակ ուղարկեց Յան Օբլակի պաշտպանած դարպասն ու հաղթանակ պարգևեց «Խետաֆեին»։

Պեպե Բորդալասի գլխավորած թիմը 33 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, իսկ «Ատլետիկոն» 56 միավորով մնաց երկրորդ տեղում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023