Թրիլեր Լոնդոնում. Ֆուլհեմը 90+5-րդ րոպեին comeback արեց Չելսիի դեմ խաղում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ֆուլհեմը» լոնդոնյան դերբիում հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։
Լարված ու համառ պայքարում անցած խաղում հյուրերը 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ տարան։
«Ազնվականներից» 16-րդ րոպեին հաշիվը բացեց Քոուլ Փալմերը, 82-րդ րոպեին «հովեկների» պատասխան գոլը խփեց Հարի Վիլսոնը։
Թվում էր, թե կողմերը բաժանվելու են խաղաղությամբ, սակայն «Ֆուլհեմը» կարողացավ 90+5-րդ րոպեին comeback անել. Մարկո Սիլվայի թիմից հերոսացավ Ռոդրիգո Մունիսը։
Նշենք, որ «Ֆուլհեմի» երկու գոլերն էլ խփեցին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները։
«Չելսին» Անգլիայի ընթացիկ առաջնությունում տնային խաղերում երկրորդ պարտությունը կրեց և 35 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը, «Ֆուլհեմը» 28 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Հարի Վիլսոն, Մարկո Սիլվա, Չելսի, Ռոդրիգո Մունիս, Քոուլ Պալմեր, Ֆուլհեմ