Թերզիչի նորամուտը հաջող ստացվեց, թրիլլերային ավարտ Այնտրախտ – Բորուսիա Մ․ խաղում🎥
Դեկտեմբերի 15-ին մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրը։
Տուրի մեկնարկային խաղն ավարտվեց անհավանական սցենարով։ Մեկնարկային խաղում «Այնտրախտը» սեփական հարկի տակ մրցում էր «Բորուսիա Մյունխենգլադբախի»։ դեմ։
Հանդիպման 14-րդ րոպեին Լարս Շտինդլը առաջ մղեց մյունխենգլադբախցիներին, սակայն նախքան ընդմիջման գնալը տանտերերը երերք անգամ գրավեցին Յան Զոմերի պաշտպանած դարպասը․ դուբլի հեղինակ դարձավ Անդրե Սիլվան, իսկ մեկ գնդակ էլ գրանցվեց Այմեն Բարկոկը։
Երկրորդ խաղակեսում հավասար և հանգսիտ պայքար էր ընթանում և թվում էր, թե Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը հանդիպումը կհասցնի տրամաբանական հաղթանակ ավարտին, սակայն դրա հետ համաձայն չէր «Բորուսիայի» ավագ Լարս Շտիդնլը, ով նախ 90-րդ րոպեին կրճատեց, իսկ 90+5-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով ոչ միայն տպավորիչ հեթ-տրիկի հեղինակ, այլև ապահովեց հանդիպման անհավանական վերջաբանը։
Խաղն ավարտվեց 3։3 հաշվով։ «Այնտրախտը» վաստակեց 14 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Բորուսիան» 18 միավորով 8-րդն է։
«Բորուսիա Դորտմունդի» մարզչական աթոռին նորամուտը նշեց գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Էդին Թերզիչը, ով փոխարինեց վերջերս պաշտոնանկ արված Լուսիեն Ֆավրին։
38-ամյա խորվաթ մասնագետի նորմաուտը դժվարությամբ, սակայն հաջող ստացվեց։ Դորտմունդյան ակումբը հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթեց «Վերդերին»։
«Դեղիններին» 12-րդ րոպեին առաջ մղեց Ռաֆայել Գերեյրուն, իսկ Կևին Մովալդը 28-րդ րոպեին լուսատախտակին վառեց 1։1 հաշիվը։ 78-րդ րոպեին «Բորուսիայի» հաղթական գնդակը խփեց թիմի ավագ Մարկո Ռոյսը։
Այս հաղթանակը «Բորուսիային» թույլ տվեց ընդհատել անհաջող հանդիպումների շարքը Բունդեսլիգայում։ «Իշամեղուները» ներքին առաջնությունում չէին հաղթել նախորդ 3 հանդիպումներում։
«Բորուսիան» վաստակեց 22 միավոր, շրջանցեց «Վոլֆսբուրգին» և բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Վերդերը» կրում է արդեն 4-րդ անընդմեջ պարտությունը և 11 միավորով նահանջեց 13-րդ տեղ։
# Այմեն Բարկոկ, Այնտրախտ, Անդրե Սիլվա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էդին Թերզիչ, Լարս Շտինդլ, Կևին Մովալդ, Մարկո Ռոյս, Ռաֆայել Գերեյրու, ՎԵրդեր