Թեո Էրնանդեսը կհեռանա «Միլանից» ու աստղաբաշխական աշխատավարձ կստանա նոր թիմում

Թեո Էրնանդեսը կհեռանա «Միլանից» ու աստղաբաշխական աշխատավարձ կստանա նոր թիմում

26/06/2025 - 16:54

«Միլանի» պաշտխան Թեո Էրնանդեսն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ու կտեղափոխվի «Ալ Հիլալ», գրում է RMC Sport-ը։

Ակումբների միջև բանակցությունները վերջին փուլում են և մոտ են ամբողջական համաձայնության հասնելուն. «Ալ Հիլալը» տրանսֆերի համար «ռոսոներիին» կվճարի 30 միլիոն եվրո։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի պայմանագիր կստորագրի մինչև 2028 թ. հուլիսի 1-ն ու կվաստակի 60 միլիոն եվրո աշխատավարձ։

27-ամյա պաշտպանն իտալական գրանդում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, 262 խաղում խփել է 34 գոլ, կատարել 45 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023