Թենիս. Էշլի Բարթին հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Թենիսի WTA դասակարգման աղյուսակի 1-ին ռակետ Էշլի Բարթին հայտարարել է կարիերան ավարտելու մասին.
«Ես գիտեմ, որ արդեն մեկ անգամ ավարտել եմ կարիերաս, սակայն այժմ լրիվ այլ զգացողություններ ունեմ։
Ես շատ երախտապարտ եմ թենիսին այն ամենի համար, ինչ այն տվել է ինձ։ Ես իրականցրել եմ իմ բոլոր երազանքները։
Այդուհանդերձ, եկել է հեռանալու և այլ երազանքների իրականացնելու ժամանակը»,- Բարթիի խոսքերը մեջբերում է WTA-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Էշլի Բարթին թենիսի Մեծ սաղավարտի եռակի չեմպիոն է (Ռոլան Գարոս-2019, Ուիմբլդոն-2021 և Ավստրալիայի բաց առաջնություն-2022), իսկ ընդհանուր առմամբ հաղթել է WTA-ի 15 մրցաշար։
Էշլի Բարթին արդեն 119 շաբաթ գլխավորում էր WTA դասակարգման աղյուսակը, ինչը թենիսի պատմության 7-րդ լավագույն ցուցանիշն է։
Հատկանշական է, որ Բարթին 2014 թ. սեպտեմբերին 18 տարեկանում արդեն մեկ անգամ ավարտել էր թենիսիստի կարիերան և տևական ժամանակ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում էր կրիկետով, սակայն 2016 թ. փետրվարին հայտարարեց մեծ կորտ վերադառնալու մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# WTA, WTA դասակարգման աղյուսակ, Էշլի Բարթի, Թենիս