Ընկերական հանդիպում. Ռուսաստանը ջախջախեց Գրենադային 🎥

Ընկերական հանդիպում. Ռուսաստանը ջախջախեց Գրենադային 🎥

19/03/2025 - 23:20

Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայի «Դինամո Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Գրենադայի թիմի դեմ։

Ռուսները շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։

Վալերի Կարպինի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Արտյոմ Ձյուբան, մեկական գոլ խփեցին Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովն ու Զելիմխան Բակաևը։

Նշենք, որ Ձյուբան հավաքականում խփած գոլերի քանակը հասցրեց 32-ի և դարձավ Ռուսաստանի պատմության մեջ լավագույն ռմբարկուն` շրջանցելով Ալեքսանդր Կերժակովին։

Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին ու կմրցի Զամբիայի թիմի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023