Ընկերական հանդիպումներ. Ման. Յունայթեդը խոշոր հաշվով հաղթեց ավստրալական ակումբին🎥
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու Մելբուռնում ընկերական հնադիպում անցկացրեց ավստրալական Ա լիգան ներկայցնող «Մելբուռն Վիքթորիի» հետ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի արդեն 5-րդ րոպեին Քրիստոֆեր Իկոնոմիդիսն առաջ մղեց ավստրալական ակումբին։
Այդուհանդերձ, հանդիպման մնացած ժամանակահտավծում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն ու հաղթեցին 4:1 հաշվով։
Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սքոթ Մաքթոմինայը, Անտոնի Մարսիալը, Մարկուս Ռեշֆորդը, իսկ «Մելբուռն Վիքթորիի» պաշտպան Էդմոնդ Լուպանկուն գրավեց սեփական դարպասը։
Հավելենք, որ մանկունյական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 19-ին ու կմրցի «Քրիսթալ Փելասի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, Էրիկ Տեն Հագ, ընկերական-հանդիպումներ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Սքոթ Մաքթոմինայ