Ընթերցողի կարծիք․ Ֆուտբոլի լեգենդ, բժիշկ, փիլիսոփա, հեղափոխական
Եթե դու ֆուտբոլիստ ես, պարտադիր չէ լինել հիմար, հարուստ մարդ, ով չի կարող երկու բառ կազմել: Ճաշակի բացակայություն, գնված դիպլոմ, մոդել-կին, ում մոտ ուղեղի տեղը քամի է և աղավաղված ռեպ` որպես կյանքի սաունդթրեք: Կարծես ժամանակակից ֆուտբոլիստների մեծ մասը այլ կերպ չի կարող ապրել: Բրազիլեյրո Սամպաիո դե Սոուզա Վիեյրա դե Օլիվեյրան կամ պարզապես Սոկրատեսը, հերքեց այդ թեզը ոչ ամենաերկար, բայց ուշագրավ կյանքի ամեն վայրկյանով:
Սոկրատեսը կրում էր 1982 թ. Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապը `փայլուն թիմ, որը չհաղթեց Աշխարհի գավաթը, բայց ցմահ արմատավորված էր մեր հայրերի հիշողության մեջ: Ոչ ոք չի հիշի, թե ինչպես էին այն ժամանակ իտալացիները վազում, ամեն դեպքում, ամեն տասնամյակ նույն ավտոբուսը, բայց 1982-ին եվրոպացիներից կրած պարտությունից հետո, ոչ միայն հնգակի չեմպիոնները, նրանց երկրպագուները և Բրազիլիայի ժողովուրդը լաց եղավ, այլ լացեց ամբողջ աշխարհը: «Ֆուտբոլը արվեստ է, խաղացողները պետք է խաղադաշտում ստեղծագործեն: Եթե Վան Գոգն ու Դեգան իմանային, որ իրենց աշխատանքը համաշխարհային ճանաչում կստանա, նրանք չէին ստեղծի դրանք: Պետք է վայելել արվեստը և չմտածել հաղթելու մասին », -ավելի ուշ կասի փիլիսոփա Սոկրատեսը:
Ֆուտբոլիստի ծնողները իրենց երեխաների մեջ դաստիարակել են գիտության և գրքի սերը. Սոկրատեսի եղբայրներից մեկին նույնիսկ անվանակոչել են հին գործչի ՝ դրամատուրգ Սոֆոկլեսի անունով: Ֆուտբոլիստի հայրը ՝ Ռայմունդոն, որդուն ասել էր, որ իր կյանքը պետք է նվիրված լինի հասարակությանը ծառայելուն, և Սոկրատեսը մանկուց երազում էր մանկաբույժի դիպլոմի մասին: Զարմանալի չէ, որ Ռայմունդոն ֆուտբոլը համարում էր ժամանակի անօգուտ կորուստ: Երբ Բրազիլիայի հավաքականի ապագա ավագը սկսեց հետաքրքրվել ազգային սպորտով, նրա հայրը արգելեց նրան մոտենալ գնդակին: Եվ Սոկրատեսը խաբեց իր ծնողին, խաղաց «անձայն»: Բայց դա չդավաճանեց նրան ՝ իր ամբողջ կարիերան վերածելով սոցիալական նշանակալի գործունեության:
11 տարեկանում տղան մտավ իսկական տղամարդկանց թիմ։ Նա պարզապես աղաչում էր տեղացի «բոմժերի» մարզչին՝ մարզվելու հնարավորություն ստանալու համար: Գրեթե անմիջապես տղան սկսեց խաղալ կիսապաշտպանությունում `մի շարք հիմնական կազմի խաղացողների վնասվածքի պատճառով: Մի քանի օր անց Սոկրատեսը ձեռք բերեց իր առաջին համազգեստը և կոշիկները:
Բայց մանկության երազանքը չվերացավ, և երբ «Բոտաֆոգոն» 16-ամյա տղային առաջարկեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, տղան պատասխանեց կոշտ պայմանով. ակումբը չպիտի խանգարի բժշկական ինստիտուտում նրա ուսմանը: Տղաները, որոնց համար պրոֆեսիոնալ սպորտի երազանքն արդեն իրականություն էր դարձել, մարզվում էին Սոկրատեսի շուրջ, բայց կիսապաշտպանը միշտ ասում էր, որ ֆուտբոլն իր համար պարզապես հոբբի է: Ակումբակիցներն ու դասընկերները ճիշտ հասկացան ընկերոջ նպատակները։ Հետագայում Սոկրատեսը ասաց, որ միայն համալսարանի և ակումբի ընկերների աջակցությունը իրեն թույլ չէր տալիս խենթանալ այն բեռից, որը նա ուներ հինգ տարվա ուսման ընթացքում:
Խոսելով լատիներեն, գիշերները կարդալով Մաքիավելիի, Պլատոնի, Կանտի և Ֆրոյդի գրքերից, Սոկրատեսը դարձավ Սան Պաուլո նահանգի առաջնության լավագույն ռմբարկու: Եվ հենց ուսումն ավարտվեց, և երբ ցանկալի դիպլոմը կախված էր մեխի վրա ֆուտբոլիստի սենյակում, նա տեղափոխվեց «Կորինտիանս», որտեղ դարձավ գրեթե առասպելական հերոս:
Տրանսֆերը կատարվել է այն ժամանակ, երբ ֆուտբոլիստ-բժիշկն արդեն 24 տարեկան էր։ Ակումբն իրականում նոունեյմ էր ստորագրել, բայց Սոկրատեսը հագեցրեց գիտելիքի իր երիտասարդ ծարավը և այդժամ զբաղվում էր իր հոբբիով: Նա կոպիտ ու անզուսպ էր խաղադաշտում, դրանից դուրս խմում էր և ծխում, իսկ խաղերի համար ոտքի պաշտպանիչ վահաններ չէր կրում: Սոկրատեսի կրունկով փոխանցումները, որոնք թրենդի մեջ մտցրեց Ռոնալդինյոյից 10 տարի առաջ: Ինչպես նաև առանց թափավազքի 11-մետրանոցները, որով քայքայում էր դարպասապահների նյարդերը:
1978-1984 թվականներին նա «Կորինտիանսի» կազմում անցկացրել է 297 հանդիպում և դարձել 172 գոլի հեղինակ ՝ հիանալի արդյունք գրեթե երկու մետր հասակ ունեցող եզրային կիսապաշտպանի համար: Հավաքականում կազմվեց մի վիթխարի փունջ ՝ Զիկո, Սոկրատես, Ֆալկաո, Էդեր և Սերեզո: Բայց մի բան առանձնացրեց ֆուտբոլիստ-մանկաբույժին մյուս աստղերից ինչը և բերեց ավագի թևկապը նրա ուսին: Ի տարբերություն իր ընկերների, Սոկրատեսը երբեք չի թաքցրել իր ատելությունը Բրազիլիայում քաղաքական ռեժիմի ՝ ռազմական բռնապետության հանդեպ:
Ամբողջ երկրի սիրելին․ նա ապահովված էր քաղաքական հետապնդումներից և ասում էր այն, ինչ ուզում էր: Տղան ֆուտբոլն օգտագործում էր որպես օրինակ քաղաքական գործիչների համար, որպես բարձրագույն ժողովրդավարական արժեքներ: Նա գնում էր հավաքների ու աշխուժացնում ամբոխին: Սոկրատեսը բեղեր, մորուք ու մազեր աճեցրեց՝ Չե Գևարային նմանվելու համար: Ռմբարկու-բժիշկը իր թիմակիցների հետ ստեղծեց սոցիալիստական խումբ և «Կորինտիանսին» վերածեց ընդդիմության խորհրդանիշ: Եթե կրում էիր ակումբի գույները, ուրեմն հաղորդագրություն էիր ուղարկում ռեժիմի դժգոհության մասին:
1982 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից Բրազիլիայի դուրս մնալուց հետո Սոկրատեսը ևս երկու տարի անցկացրեց «Կորինտիանսում»: Երբ կիսապաշտպանը դարձավ 30 տարեկան, նա մեկնեց մեկ մրցաշրջանով «Ֆիորենտինա», խաղաց բրազիլական մի քանի այլ ակումբներում և հեռացավ ֆուտբոլից 35 տարեկան հասակում: Հոբբիին հրաժեշտ տալով ՝ Սոկրատեսը անցավ իր սիրած գործին: Նա ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում, իսկ ֆուտբոլից վաստակած գումարի մեծ մասը ներդրեց կլինիկաներից մեկի վերակառուցման մեջ: Նախկին խաղացողն այնտեղ աշխատում էր որպես բժիշկ և իր սենյակում իր հաշվին տեղադրեց հայտնի հույն փիլիսոփա Սոկրատեսի կիսանդրին:
Պարադոքսալ կերպով ռազմական ռեժիմը հաղթած ֆուտբոլիստը չհաղթեց ալկոհոլիզմը: Ալկոհոլը Սոկրատեսին սպանեց 57 տարեկան հասակում: Նույն օրը «Կորինտիանսն» ապահովեց պատմության մեջ իր հինգերորդ չեմպիոնությունը: Ֆուտբոլիստները տիտղոսը նշեցին ձեռքերը բարձրացնելով և երկինք նայելով, ինչպես Սոկրատեսն էր տոնում յուրաքանչյուր գոլից հետո:
Գևորգ Մալաքյան
# Բրազիլիայի հավաքական, Ընթերցողի կարծիք, Կորինտիանս, Մունդիալ-1982, Սոկրատես, Ֆիորենտինա