Ընդհատվել է Ջերարդի Ռեյնջերսի անպարտելիության անհավանական շարքը🎥
Մեկնարկել է նաև շոտլանդական Պրեմիերշիփի նոր մրցաշրջանը և ընթանում է արդեն 2-րդ տուրը. գործող չեմպիոն «Ռեյնջերսը» հյուրընկալվելիս մրցել է «Դանդի Յունայթեդի» դեմ։
Սթիվեն Ջերարդի սաները, ունենալով տարծքային ու խաղային լուրջ առավելություն, չեն կարողացել հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել։ Դեռ ավելին` «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլիստներն երկրորդ խաղակեսում անցկացրած միակ լուրջ գրոհը վերածել են գոլի. 64-րդ րոպեին աչքի է ընկել Ջեյմի Ռոբսոնը։
Բաց թողած գոլից հետո էլ «Ռեյնջերսի» ֆուտբոլիստներին չի հաջողվել փրկել այս խաղը և պարտվել են 0:1 հաշվով։
Այսպիսով, ընդհատվել է «Ռեյնջերսի»` ներքին առաջնությունում 35 խաղից բաղկացած անպարտելիության շարքը։
Վերջին անգամ Գլազգոն ներկայացնո ակումբը Պրեմիերշիփի շրջանակում պարտվել էր դեռևս 2019/20 թվականի 29-րդ տուրում, երբ 2020 թ. մարտի 4-ին սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Համիլթոնին»։
«Ռեյնջերս« 2021/22 մրցաշրջանն անցկացրեց առանց պարտության` 33 խաղից հաղթելով 28-ում և դարձավ չեմպիոն։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Դանդի Յունայթեդը» վաստակեց 3 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը։
Ջերարդի թիմն էլ նույնքան միավորով 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանդի Յունայթեդ, Շոտլանդիական Պրեմիեր լիգա, Ռեյնջերս, Սթիվեն Ջերարդ