Ընդհատվել է Մոուրինիոյի` Ա սերիայի շրջանակում անպարտելիության անհավանական շարքը
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Միլանին»։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ պարտվել է Ա սերիայի տնային հանդիպման շրջանակում։
«Յուրահատուկի» անպարտելիության շարքը կազմում էր 43 հանդիպում, ինչն ամենաերկարն է «3-միավորանոց դարաշրջանում»։ Մինչև 1994/95 մրցաշրջանն Ա սերիայում յուրաքանչյուր հաղթանակի դիմաց թիմերը ստանում էին 2 միավոր։
Պորտուգալացի մասնագետն այդ 43 անպարտելի հանդիպումներից 38-ն անցկացրել է «Ինտերի» ղեկին, որը մարզել է 2008-2010 թվականներին։ Եվս 5 խաղ էլ նա չի պարտվել արդեն «Ռոնայի» հետ, որի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Ինտեր, Միլան, Ռոմա