Ընդհատվել է Բենզեմայի 17 տարի անընդմեջ շարունակվող տպավորիչ  գոլային շարքը

Ընդհատվել է Բենզեմայի 17 տարի անընդմեջ շարունակվող տպավորիչ գոլային շարքը

03/11/2022 - 10:55

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում 5:1 հաշվով ջախջախեց «Սելթիկին»։

«Արքայական» ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցեց նաև Կարիմ Բենզեման` փոխարինման դուրս գալով 63-րդ րոպեին։

Այդուհանդերձ, ֆրանսիացի գոլահարին չի հաջողվել գրավել «կելտերի» դարպասը։

Բենզեման Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում այդպես էլ գոլի հեղինակ չդարձավ։

Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ն, ընդհատվել է 34-ամյա հարձակվողի 17 տարի անընդմեջ շարունակվող տպավորիչ գոլային շարքը։

Բանն այն է, որ կարիերայում առաջին անգամ Բենզեմային չի հաջողվել գոլի հեղինակ դառնա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

Հավելենք, որ ֆրանսիացի հարձակվողն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակում անցկացրել է 146 հանդիպում` դառնալով 86 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023