Ըմբշամարտի ԱԱ. Քուրդյանը համառ պայքարում պարտվեց 1/8 եզրափակիչում
Ըմբշամարտի ԱԱ. Քուրդյանը համառ պայքարում պարտվեց 1/8 եզրափակիչում
18/09/2025 - 14:52

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռազմիկ Քուրդյանը (130կգ) չկարողացավ դուրս գալ 1/4 եզրափակիչ։

Քուրդյանը 1/8 եզրափակիչում համառ պայքարում 3:5 հաշվով պարտվեց բելառուս Պավել Գլինչուկին։

Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում հաղթում էր 3:1 հաշվով, սակայն բաց թողեց առավելությունը։ Մրցակցի մարզիչը երկու անգամ չելենջ պահանջեց, որոնք հաղթեց։

Գլինչուկի եզրափակիչ դուրս գալու դեպքում Քուրդյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025