Ըմբշամարտի ԱԱ. Հարությունյան չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը տուշեով պարտվեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Չոնսոն Հանին։
Սեպտեմբերի 15-ին Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտի ԱԱ