Ըմբշամարտի ԱԱ. Հարությունյանը մեծ դժվարությամբ դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) մեծ դժվարությամբ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը 1/8 եզրափակիչում գերլարված պայքարում 13:8 հաշվով հաղթեց մոնղոլ մրցակցին։
Առաջին քառորդից հետո հայ ըմբիշը պարտվում էր 2:5 հաշվով, սակայն հետագայում կարողացավ 7 միավոր վաստակել` 9:5։ Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ մրցակիցը 3 միավոր հետ բերեց, սակայն Հարությունյանը կարողացավ փոխադրել մոնղոլին, մեկ անգամ էլ գլորեց նրան` ձևակերպելով գոտոմարտի վերջնական հաշիվը։