Ըմբշամարտի ԱԱ. Խաչատրյանը պարտվեց երկրորդ սփոփիչ գոտեմարտում
Ըմբշամարտի ԱԱ. Խաչատրյանը պարտվեց երկրորդ սփոփիչ գոտեմարտում
20/09/2025 - 14:16

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջոնւթյունում Գոռ Խաչատրյանը (72կգ) ավարտեց մրցելույթը։

19-ամյա ըմբիշը երկրորդ սփոփիչ գոտեմարտում 0:9 հաշվով պարտվեց Ասիայի գործող չեմպիոն, իրանցի Սեյեդ Սոհրեբիին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։

Հայ ըմբիշն առաջին սփոփիչ գոտեմարտում գոտեմարտում 6:1 հաշվով հաղթել էր ամերիկացի Ալեխանդրո Սանչոյին։

Խաչատրյանը պայքարն սկսել էր սեպտեմբերի 19-ին։ Նա 1/16 եզրափակիչում 8:0 հաշվով ջախջախել էր հոնդուրասցի Լուիս Բարիոսին, սակայն հաջորդ գոտեմարտում 0:5 հաշվով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող եգիպտոսցի Իբրահիմ Ղանեմին։

Հետագայում 2023թ. չեմպիոն, 2024թ. փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե մեդալակիր Ղանեմը հասավ եզրափակիչ` հնարավորություն տալով Խաչատրյանին մնալ մեդալային պայքարում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025