Ըմբշամարտի ԱԱ. Գրիգորյանը պարտվեց մեկնարկում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սամվել Գրիգորյանը (82կգ) չկարողացավ հաղթահարել առաջին մրցակցի արգելքը։
1/16 եզրափակիչում Գրիգորյանը 3:12 հաշվով պարտվեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ադլետ Տյուլյուբաևին։
Տյուլյուբաևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտի ԱԱ, Սամվել Գրիգորյան