Ըմբշամարտի ԱԱ. Գոռ Խաչատրյանը երկու րոպեում ջախջախեց առաջին մրցակցին🎥
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը (72կգ) մեկնարկեց տպավորիչ հաղթանակով։
1/16 եզրափակիչում 19-ամյա ըմբիշն ընդամենը երկու րոպեում 8:0 հաշվով ջախջախեց հոնդուրասցի Լուիս Բարիոսին։
Խաչատրյանի հաջորդ մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող եգիպտոսցի Իբրահիմ Ղանեմն է։ Ղանեմը 2023թ. դարձել է նաև աշխարհի չեմպիոն, իսկ 2024թ.` փոխչեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am