Ըմբշամարտի ԱԱ. Գալստյանը գերլարված պայքարում հաղթեց սփոփիչ գոտեմարտում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվող հուբահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։
Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 6:4 հաշվով հաղթեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի մրցակցին։
Բրոնզե եզրափակիչում 28-ամյա ըմբիշի մրցակիցը կլինի ղրղզ Ռազակ Բեյշեկեևը։
Սլավիկ Գալստյանը պայքարն սկսել էր սեպտեմբերի 20-ին։ Երկու հաղթանակից հետո նա քառորդ եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Հասրաթ Ջաֆարովին։ Հետագայում ադրբեջանցի ըմբիշը հասավ եզրափակիչ` թույլ տալով Գալստյանին մնալ մեդալային պայքարում։
# Ըմբշամարտի ԱԱ, Սլավիկ Գալստյան