Էքստրեմալ ֆուտբոլ` Բարսելոնայի կատարմամբ
Կատալոնական Բարսելոնան Լա Լիգայի 34-րդ տուրում 3։2 հաշվով առավելության հասավ Վալենսիայի նկատմամբ ։
Ռոնալդ Կումանի թիմն առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը՝ 50-րդ րոպեին Գաբրիել Պաուլիստայի հարվածից հետո, սակայն կարճ ժամանակում կարողացավ նախ հավասարեցնել հաշիվը, այնուհետև ստանալ 2 գնդակի առավելություն։
Թվում էր չղջիկներն արդեն թակարդում են, իսկ Բարսելոնան հանգիստ տուն է տանում 3 միավորը, երբ Կարլոս Սոլերը կրճատեց հաշվի տարբերությունն ու հույս տվեց վալենսիացիներին։
Խաղն այդպես էլ ավարտվեց, սակայն էմոցիաները, որ հնարավոր է ամեն ինչ կորցնել, ինչպես նախորդ խաղում ստիպեց Բարսելոնայի երկրպագուներին մի լավ նյարդայնանալ ու էքստրեմալ զգացողություններ ունենալ։ Առհասարակ կապտանռնագույնների խաղը վերջին շրջանում անկայուն է դարձել, իսկ հաջորդ տուրում նրանց սպասում է թերևս առաջնության գլխավոր քննությունը՝ Բարսելոնան կհանդիպի առաջատար Մադրիդի Ատլետիկոյին։ Դիեգո Սիմեոնեի թիմն ընդամենը երկու միավորի առավելություն ունի և հաղթանակի դեպքում Մեսսին ու ընկերները կարող են շրջանցել նրանց։
WhoScored-ի տվյալներով խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մեսսին՝ հավաքելով 9.0 միավոր, իսկ վատագույնը տեր Շտեգենն էր 5.8 միավորով։
# Բարսելոնա, Լա լիգա, Մեսսի