Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Նորվեգացի հարձակվողը քվեարկության արդյունքում առաջ է անցել Կևին դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյնից («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդից («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիրան Տրիպիեից («Նյուքասլ»), Բուկայո Սակայից և Մարտին Էդեգորից (երկուսն էլ՝ «Արսենալ»):
Նշենք, որ Հոլանդը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» 5-րդ ֆուտբոլիստն, ով ճանաչվում է ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նախկինում երկու անգամ մրցանակին արժանացել է Կևին դե Բրույնեն (2019/20 և 2021/22 մրցաշրջաններ), մեկական անգամ էլ՝ Վենսան Կոմպանին (2011/12) ու Ռուբեն Դիաշը (2020/21):
Հավելենք, որ Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 35 խաղում 36 անգամ գրավել է մրցակիցների դարպասը՝ դառնալով մեկ մրցաշրջանի ընթացքում երբևէ ամենաշատ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը:
22-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Էնդի Քոուլի («Նյուքասլ») և Ալան Շիրերի («Բլեքբեռն») պատմական ռեկորդը, ովքեր համապատասխանաբար 1993/94 և 1994/95 մրցաշրջաններում խփել էին 34-ական գոլ:
Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդն ընթացիկ մրցաշրջանից առաջ է «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի