Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը 📸

Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը 📸

01/10/2024 - 16:22

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանաֆերային արժեքները։

Հերթական թարմացումից հետո «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Նորվեգացի ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 200 մլն եվրո։ Նախորդ թարմացման համեմատ` նրա տրանսֆերային արժեքն ավելացել է 20 մլն եվրոյով։

24-ամյա ֆուտբոլիստի արժեքն առաջին անգամ է հատել 200 մլն եվրոյի սահմանը։

Նշենք, որ Հոլանդը շրջանցել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուսին, Կիլիան Մբապեին ու Ջուդ Բելինգեմին։ Վերջիններս գնահատվում են 180 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023