Բորուսիան սահմանել է Հալանդի հրաժարագինը և հուսով է, որ այն կվախեցնի գրանդ ակումբներին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ապագան շարունակում է մնալ մշուշոտ․ նրա ծառայություններով մի շարք թոփ ակումբներ են հետաքրքրված։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, գերմանական ակումբը սահմանել է իր ֆուտբոլիստի հրաժարագինը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բորուսիան» իր ֆուտբոլիստին գնահատում է 180 մլն եվրո և հուսով է, որ այդ գինը կվախեցնի գրանդ ակումբներին։ Բացի դրանից, ակումբում հույս ունեն, որ 20-ամյա ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կմնա իրենց շարքերում։
Նման մարտավարությամբ «դեղինները» իրենց թիմում պահեցին նաև Ջեյդոն Սանչոյին՝ «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջելով 120 մլն եվրո։
Հավելենք, որ Էրլինգ Հալանդի և «Բորուսիայի» միջև գործող պայմանագրում կա կետ, ըստ որի, 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած խաղացողի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո։
Նշվում է, որ Հալանդի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան», «Ռեալը», «Չելսին», «ՄՅՈՒ»-ն և «Մանչեսթեր Սիթին»։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 49 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ