Էրլինգ Հալանդը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը
Հեղինակավոր Transfermarkt կայքն անցնող օրերին թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայում և ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացման արդյունքում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Նորվեգացի գոլահարի արժեքն աճել է 20 մլն եվրոյով և դարձել 170 մլն եվրո։
Դրան զուգահեռ, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքն մնացել է անփոփոխ, ով շարունակում է գնահատվել 160 մլն եվրո։
Արդյունքում Հալանդն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում շրջանցել է Մբապեին` 2-րդից բարձրանալով 1-ին հորիզոնական։
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 170 մլն եվրո
- Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 160 մլն
- Վինիսիուս («Ռեալ Մադրիդ») – 120 մլն
- Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի) – 110 մլն
- Պեդրի («Բարսելոնա») – 90 մլն
- Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ») – 90 մլն
- Բուկայո Սակա («Արսենալ») – 90 մլն
- Հարի Քեյն («Տոտենհեմ») – 90 մլն
- Դուշան Վլահովիչ («Յուվենտուս») – 85 մլն
- Ջամալ Մուսիալա («Բավարիա) – 80 մլն