Էրլինգ Հալանդը՝ Golden Boy-2020-ի դափնեկիր
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կստանա Golden Boy մրցանականը, որը ստանում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։
20-ամյա հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով այս մրցանակը հաղթում է սկանդինավյան երկրից։
Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում հաղթող է դարձել «Բարսելոնայի» վինգեր Անսումանե Ֆաթին, սակայն Հալանդն ավելի շատ ձայն ստացել է ֆուտբոլային փորձագետների և լրագրողների շրջանում։
Հավելենք, որ մրցանակը հանձնում է իտալական Tuttosport պարբերականը։
# Golden boy, Անսումանե-Ֆաթի, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ